Ziniu radijas թերթին տված հարցազրույցում Լիտվայի արտաքին գործերի նախարար Անդրյուս Կուբիլյուսը հայտարարել է, որ 2007 թ. մերձմոսկովյան Խիմկի քաղաքում տեղադրված արձանը, որը նվիրված է Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցներին, աբսուրդ է: Հարցազրույցը լույս է տեսել հունվարի 13-ին, որը Լիտվայում նշվում է որպես հիշատակի օր: 1991 թ. հունվարի 13-ին Վիլնյուս մտցվեցին խորհրդային զորքեր, որպեսզի ճնշեն ժողովրդական ելույթները, որի հետևանքով զոհվեց 14 մարդ: Հանրահավաքների ճնշմանը մասնակցել էր նաև КГБ-ի «Ալֆա» ջոկատը, որին նվիրված արձանն էլ տեղադրված է Խիմկիում:
Լիտվայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը նույնպես դատապարտել է «Ալֆայի» այդ գործողությունները, և տարօրինակ է, որ Ռուսաստանում կարող է այդպիսի արձան տեղադրվել:
«Անկասկած, այդպիսի արձանները անհեթեթություն են, և արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել` արձագանքելով դրան, քանի որ հունվարի 13-ի մարդասպաններին նվիրված հուշարձանը ոչ մի բացատրություն չունի»,- ասել է Կուբիլյուսը: