Monday, 29 05 2023
01:00
Լեհաստանը հունիսից փակում է Բելառուսի հետ սահմանը Ռուսաստանում և Բելառուսում գրանցված բեռնատարների համար
Մայիսի 30-ին հոսանքազրկումներ են սպասվում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
00:20
Իրանը հայտարարել է գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին
Թուրքիայում ամեն 100․000 բնակչից 356-ը գտնվում է բանտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Financial Times. «Թուրքիայի ընդդիմադիր գործիչները և լրագրողները, գործարարները բանտերում փտում են»
23:50
ԱՄՆ-ը շնորհավորել է Ադրբեջանին՝ Հանրապետության օրվա առթիվ
23:40
ԵԱՀԿ-ն կարող է փլուզվել Մոսկվայի և Մինսկի պատճառով. Ֆինլանդիայի ԱԳՆ
Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ արդարադատության նախարարությանը
Ստեփանակերտում տղամարդը մինչև 14 տարեկան աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Երևանում իրար են բախվել Toyota corolla-ն եւ Hyundai-ն. կան վիրավորներ. Shamshyan.com
22:45
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Արարատ Միրզոյանի հանդիպումն Արգենտինայի խորհրդարանական պատվիրակության հետ
Ապարանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Կապանում ռուսական հյուպատոսարանի բացումը ռիսկային է
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Խաչատուրյանին
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել

«Հետաձգված հանրաքվե» Սուդանում. ե՞րբ է գալու Արցախի հերթը

1991-ի սեպտեմբերին, երբ Արցախի ժողովուրդը հռչակեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՄԱԿ անդամ երկրների թիվը մոտ 150 էր: Միջազգայնորեն ճանաչված երկրների թիվն այսօր անցնում է 190-ից, որոնց մեջ չկա Արցախը: Կարելի է բերել ավելի հուսահատ օրինակներ: Պաղեստինը անկախության ճանապարհին է 1947 թվականից, սակայն դեռ ՄԱԿ-ի անդամ չէ, իսկ նրա առաջնորդները հոգնեցուցիչ բանակցությունների մեջ են Իսրայելի ու միջազգային հանրության հետ:

Ամեն մի հակամարտություն ունի տարբեր պատմական, քաղաքական, մշակութային, կրոնական, իրավական անցյալ: Մոլորակի չճանաչված միավորների՝ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Մերձդնեստրի, Քաշմիրի ու մյուսների համար, որոնց թիվն անցնում է երկու տասնյակից, ընդհանուր է հենց նրանց չճանաչվածությունը: Եվ դժվար է ասել, թե այդ միավորներից քանիսը ու երբ կհասնեն իրենց երազանքին՝ անկախության միջազգային ճանաչմանը:

Աշխարհում չկա գրված օրենք այն մասին, թե որ ժողովուրդն իրավունք ունի անկախ պետություն ունենալու, և որը՝ ոչ: Ավելի քան 35 միլիոն քրդերն այսօր չունեն անկախ պետություն (գուցե մոտ ապագայում ունենա՞ն Իրաքի հյուսիսում), սակայն աշխարհի ընդամենը հինգ միլիոն ալբանացիները ունեն երկու պետություն՝ Ալբանիան ու Կոսովոն (ճիշտ է, Կոսովոն դեռ ՄԱԿ-ի անդամ չէ), իսկ արաբներն ունեն ավելի քան քսան պետություն:
Պետականակերտման ճանապարհին ամենալուրջ խոչընդոտը և ամենավիճելի հանգամանքը միջազգային իրավակարգի երկու՝ հաճախ միմյանց հակասող սկզբունքներն են՝ պետությունների տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանը համառում է՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղն իրավունք չունի ինքնորոշվել Խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանապարհը եղել է թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքին և թե՛ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Հայերի ու ադրբեջանցիների այս վեճին լուծում տալու նպատակով միջազգային հանրությունը՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, տարիներ առաջ ներկայացրեց «հետաձգված հանրաքվեի» գաղափարը, որի էությունը հետևյալն է. հայերն ու ադրբեջանցիները պայմանավորվում են առաջիկա տարիներին (պայմանավորվելուց հինգ տարի կամ քսան տարի հետո, ժամկետները և մյուս բազմաթիվ մանրամասները պետք է դեռ ճշտվեն) Լեռնային Ղարաբաղում անցկացնել հանրաքվե և դրա արդյունքներով որոշել՝ Արցախն ուզո՞ւմ է անկախություն, թե՞ որոշում է մնալ Ադրբեջանի կազմում:

Հայաստանում, սփյուռքում և հատկապես Արցախում շատերը քննադատեցին «հետաձգված հանրաքվեի» գաղափարը՝ ներկայացնելով բազմաթիվ խոհեմ և ոչ խոհեմ առարկություններ: Քննադատներից շատերը շտապեցին գրել, որ Լեռնային Ղարաբաղը 1991 և 2006 թվականներին արդեն անցկացրել է հանրաքվե և միահամուռ վճռել, որ Արցախը անկախ և ինքնիշխան պետություն է:

Միջազգային հանրությունը չի ճանաչել ինչպես Լեռնային Ղարաբաղի 1991 թ. անկախության, այնպես էլ 2006 թ. Սահմանադրության ընդունման հանրաքվեներն ու դրանց արդյունքները: Հետևաբար, երկարաժամկետ կտրվածքով, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ նաև Ադրբեջանը, ճանաչեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրականացումը: Վերջին տարիներին ու այսօր Հայաստանի ղեկավարությունը միջազգային հանրության և Ադրբեջանի հետ հենց այդ հարցով է բանակցություններ վարում: Ադրբեջանը չի ընդունում «հետաձգված հանրաքվեի» գաղափարը, քանի որ համոզված է, որ Արցախում անցկացվելիք որևէ հանրաքվե նույն արդյունքն է հաստատելու. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Հետաձգված հանրաքվեի» գաղափարը նորություն չէ և միջազգային հարթակում ազգերի կամ պետությունների միջև անլուծելի թվացող վեճերը կարգավորելու յուրօրինակ մոտեցում է: 1999 թվականին ստորագրվեց պայմանագիր, իսկ երեք տարի անց՝ 2002-ին, Արևելյան Թիմորում անցկացվեց հանրաքվե: Այսօր արդեն Արևելյան Թիմորը ՄԱԿ-ի անդամ անկախ պետություն է: Հետաձգված հանրաքվեի վերջին դեպքը տեղի է ունենում Սուդանի հարավում:
Աֆրիկայի տարածքով ամենամեծ երկիրը՝ Սուդանը, վերջին տասնամյակների ամենաանհանգիստ ու մի քանի հակամարտությունների մեջ ներքաշված պետությունն է: Այդ հակամարտություններում սպանվածների թիվն ավելի քան երկու միլիոն է: Հակամարտության մեջ էին երկրի արաբախոս մահմեդական հյուսիսը՝ պաշտոնական Խարթումը, և գերազանցապես քրիստոնյաներով բնակեցված ու նավթով հարուստ հարավը՝ Ջուբա վարչական կենտրոնով: Շուրջ երկու տասնամյակ տևած արյունալի հակամարտությանը տրվեց միջանկյալ լուծում. 2005 թվականին կողմերը, միջազգային հանրության հովանու ներքո, պայմանավորվեցին ու ստորագրեցին համաձայնագիր 2011 թվականի հունվարին հանրաքվե անցկացնելու մասին: Հակամարտության երկու կողմերը և միջազգային հանրությունը համաձայնել են ընդունել հանրաքվեի արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում