Wednesday, 24 04 2024
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել

Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը (ամբողջական տեքստ)

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Ցանկանում եմ մեր նիստն սկսել ՀՀ նախագահի ուղերձից մեկ մեջբերումով։ Հանրապետության նախագահը, Նոր տարվա առիթով շնորհավորելով գործարարներին, անդրադարձել է 2011 թ. կարևորագույն խնդիրներին։ Առաջին կարևոր միտքը, որ նշված է հանրապետության նախագահի ուղերձում, այն է, որ 2011 թ. հետճգնաժամային աշխարհն այլևս չի վերադառնալու իր հին տնտեսական մոդելին։ Սակայն նոր տնտեսական մոդելը դեռևս հստակ ձևակերպված չէ, ինչը, բնականաբար, լուրջ մարտահրավերներ է ստեղծում։
Երկրորդ կարևոր խնդիրը, որ դրվում է նաև կառավարության առջև, մեջբերում եմ. «Բոլորս քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի։ Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի»։ Կարծում եմ, որ սա ամբողջությամբ վերաբերում է կառավարության 2011 թ. աշխատաոճին և մեր անելիքներին։ Կարևորագույն հարցերից մեկը, որ այսօր մենք քննարկելու ենք, 2011 թ. գերակայություններն են, այն խնդիրները, որոնք գտնվելու են նախարարների անմիջական հսկողության տակ, և նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը։ Սա` առաջին։
Երկրորդ` մենք 2011 թ. մտել ենք որոշակի պաշարներով. ֆինանսների նախարարության հետ մենք 2010 թ. բյուջեի կատարողականի նախնական ամփոփում ենք կատարել։ Դեռևս չունենք ԾԻԳ-երի հաշվետվությունները, որոնք կստանանք այս ամսվա ընթացքում։ Բայց եկամտային մասով ունենք ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված պետբյուջեի նկատմամբ 25 միլիարդ դրամի գերակատարում, ընդ որում` 20 միլիարդը միայն հարկային մուտքերի գծով է, ինչպես նաև ծախսային մասով ունենք 15 միլիարդի տնտեսում։ Սա նշանակում է, որ մեր մակրոտնտեսական պաշարներն ավելացրել ենք 2011 թ. համար։ Միասնական հաշվի մնացորդը կազմում է 30 միլիարդ դրամ, իսկ Կայունացման հիմնադրամի գումարները կազմում են 45 միլիարդ դրամ` ծրագրված 31 միլիարդի փոխարեն։ Սա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ կառավարության կողմից տրամադրված վարկերն ավելի շուտ են վերադարձվել կառավարությանը։ Արդյունքում մենք մեր Կայունացման հիմնադրամում այս պահին ունենք 45 միլիարդ դրամ գումար։
Եվ երրորդ հանգամանքը. տեղյակ եք, որ Համաշխարհային բանկը երեկ հաստատեց Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող հերթական տրանշը` 25 մլն ԱՄՆ դոլար, որը նույնպես ավելացնելու է մեր ֆինանսական պաշարները 2011 թ. համար։
Երրորդը, որ կցանկանայի ասել, հարգելի գործընկերներ, այսօր առաջին անգամ կառավարության նիստին մասնակցում է գյուղատնտեսության նորանշանակ նախարարը` Սերգո Կարապետյանը։ Գիտեք, որ 2011 թ. մեր ուշադրության կենտրոնում է գտնվելու հենց գյուղատնտեսությունը։ 2010 թ. մեր տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք կլինեին, եթե մենք գյուղատնտեսության ոլորտում չունենայինք աննախադեպ բարձր` 14,5 տոկոս անկում։ Դա նշանակում է, որ նախարարից մեծ ակնկալիքներ կան 2011 թ.։ Եվ հաշվի առնելով, որ նա ունի հարուստ փորձ, աշխատանքի հաջողված պատմություն գյուղատնտեսության ոլորտում, համոզված եմ, որ մենք կկարողանանք միասին գյուղատնտեսության ոլորտում 2011 թ. ապահովել տնտեսական աճի բավարար ցուցանիշ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում