Մարտի 14-ի գիշերը Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում անվտանգության ծառայությունները հայտնաբերել են ռումբերի արտադրության ընդհատակյա լաբորատորիա:
Ինչպես այսօր տեղեկացրել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում՝ լաբորատորիան գտնվել է մի ավտոտնակում:
Ոստիկաններն այնտեղ գտել են պայթուցիկ սարքերի արտադրության բաղադրիչներ, պայթուցիկ խառնուրդներ և 9 պատրաստի ռումբ:
Ըստ մասնագետների՝ դա բավարար կլիներ մի ամբողջ թաղամաս ոչնչացնելու համար:
Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի՝ ծայրահեղականները պատրաստում էին ահաբեկչական հարձակում երկրի մարդաշատ վայրերից մեկում՝ Նալչիկում,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: