Այսօր Ճապոնիայում տեղի ունեցած 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո ցունամի է առաջացել, որի ալիքն արդեն հասել է Հոնսյու կղզու երկու կենտրոնական պրեֆեկտուրաների՝ Աոմորիի և Իվատեի, ինչպես նաև Հոկայդու կղզու համանուն պրեֆեկտուրայի ափերին: Ցունամիի հարվածներից հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին չի հաղորդվում:
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական ծառայությունից ավելի վաղ զգուշացրել էին ցունամիի վտանգի մասին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, երկրի կարևորագույն ենթակառուցվածքներից հայտնել են, որ երկրաշարժը ոչ մի ավերածություն կամ վնաս չի առաջացրել: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից հայտնել են, որ ԱԷԿ-ի աշխատանքները բնականոն շարունակվում են:
Հիշեցնենք, այօր Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական Հոկայդո կղզուց 210 կմ հեռավորության վրա գրանցվել է 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Ուժեղ ցնցումները զգալի են եղել Ճապոնիայի 19 պրեֆեկտուրաներում: