Ուկրաինացի գործարար Էդվարդ Չիկոշը Եգիպտոսում դատապարտվել է ցմահ բանտարկության:
Ինչպես հաղորդում է ուկրաինական 5-րդ ալիք հեռուստակայանը, ուկրաինացին և Իսրայելի երկու քաղաքացիներ մեղադրվում էին զենքի մաքսանենգության մեջ: Էդվարդ Չիկոշը և իսրայելցիներից մեկն այժմ կալաքի տակ են, իսկ երրորդ անձը դատապարտվել է հեռակա կարգով:
Նշվում է, որ Չիկոշը 5 տարի Շարմ Էլ-Շեխում զբաղվել է տուր-բիզնեսով, ինչպես նաև ճանապրահորդություններ է կազմակերպել դեպի Իսրայել:
2011 թ. հոկտեմբերին Եգիպտոսի սահմանի վրա կանգնեցրել էին նրան պատկանող ավտոբուսը: Զբոսաշրջիկներից մեկի ճամպրուկում հայտնաբերվել էր «Կալաշնիկով» ավտոմատ և դրա 59 փամփուշտ: Ձերբակալվածը հարցաքննության ժամանակ պատմել էր իրավապահներին, որ այն տեղափոխել իրեն խնդրել է Չիկոշը: Դա արդեն բավարար էր, որպեսզի ուկրաինացին համարվի հանցագործության մասնակից: Երկու օր անց Չիկոշը ձերբակալվել է Եգիպտոսի իր գրասենյակում:











































