Մոսկովյան դատարանը օրինական է ճանաչել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի 15-օրյա կալանքը: Դատարանի որոշման մասին հաղորդում են ռուսական դատաիրավական տեղեկատվական գործակալությունից: Հիշեցնենք, որ Նեմցովին կալանավորել էին դեկտեմբերի 31-ին Մոսկվայի «Տրիումֆալնայա» հրապարակում բողոքի ցույցի ժամանակ ոստիկաններին չենթարկվելու համար: Դատարանը մերժել է Նեմցովի դիմում-բողոքը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Քաղաքական գործչի դատապաշտպանն իր հերթին տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննելու է Նեմցովի իրավունքների ոտնահարման գործը: Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը: