Մարտի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Հունդայի-Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Հովտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Տոյոտա-ՌԱՎ 4» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:











































