Մոսկվայի Մարինո թաղամասում մարտի 13-ին երեք դիմակավոր անձինք հարձակում են գործել տարածքային ընտրական հանձնաժողովի վրա: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:
Ավազակները ատրճանակով սպառնացել են հաշվապահին և գողացել պայուսակը՝ 5.6 մլն ռուբլի գումարով:
Ոստիկանությանը հայտնել են, որ այդ գումարը նախատեսված է եղել ընտրական հանձնաժողովի աշխատակիցներին վճարելու համար:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:








































