ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեքշաբթի օրն ասել է, որ տխրել է Աֆղանստանում ԱՄՆ զինծառայողի կողմից 16 գյուղացիների սպանությունների պատճառով և հույս ունի, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ զինվորը մեղադրվում է Քանդահար շրջանում 16 գյուղացիների, այդ թվում՝ կանանց և երեխաների սպանելու մեջ:
Պան Գի Մունն իր հայտարարության մեջ ասել է ՝ իրենք ակնկալում են, որ հետաքննության ընթացքում պարզ կդառնան մեղավորները ու կպատժվեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ իրենք կշարունակեն արդարադատության կոչ անել: