Մարտի 13-ին ամերիկյան ֆինանսական ինդեքսները զգալի աճ են արձանագրել: Լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն` Nasdaq բարձր տեխնոլոգիական ինդեքսի աճը կազմել է 1,88% կամ 56,22 կետ` հասնելով 3039,88 կետի: Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 2000թ.-ի դեկտեմբերից ի վեր:
Այս տարվա սկզբից Nasdaq-ն արձանագրել է 16,7%-ի աճ, որը հիմնականում կապում են Apple-ի բարձր ցուցանիշների հետ: Աճել է նաև Dow Jones-ը, որը հաղթահարել է 13 հազարի շեմը` կազմելով 13177,68 կետ:
Փորձագետների կարծիքով` աճի հիմնական պատճառը ԱՄՆ-ում մանրածախ առևտրի ցուցանիշների աճն է, ինչպես նաև այն, որ որոշ խոշոր բանկեր սթրես-թեստերը հաջողությամբ են անցել:









































