Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Սիրիայի իշխանությունները պատասխանել են ՄԱԿ-ի և Արաբական լիգայի երկրների հատուկ բանագնաց Քոֆի Անանի կողմից նրանց ներկայացված ներսիրիական կարգավորման ծրագրին:
Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Անանի ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին` չմանրամասնելով պատասխանի բովանդակությունը և նշելով, որ այն «ուսումնասիրության» փուլում է:
Հիշեցնենք նաև. երեկ հայտնի է դարձել, որ նախագահ Բաշար Ալ-Ասադը որոշել է մայիսի 7-ին Սիրիայում անցկացնել խորհրդարանական ընտրություններ: