G20-ի երկրների կենտրոնական բանկերի նախագահներն ու ֆինանսների նախարարները որոշում են կայացրել, որի համաձայն` իրենց երկրների արտարժույթները հիմնված են լինելու իրական տնտեսական ցուցանիշների վրա, կողմերը պայմանավորվել են արհեստական մրցակցային արժեզրկման չենթարկել իրենց երկրների արտարժույթները:
Այս միջոցառումները թույլ կտան խուսափել արտարժութային հոսքերի տեղաշարժից, ինչին բախվում են շատ երկրներ:
Բացի այդ, երկրները պայմանավորվել են, որ կհետեւեն վճարային հաշվեկշիռներին եւ թույլ չեն տա համամասնությունների մեծ տարբերություններ: