ԱՄՆ-ում 2009 թ. հետո առաջին անգամ նվազել է գովազդի բյուջեի չափը՝ տարվա վերջի համար բնական համարվող ծախսերի սահմանափակման պատճառով, հաղորդում է Market Watch պորտալը: Այդ տեղեկության համաձայն՝ 2011 թ. վերջին քառորդում ԱՄՆ գովազդի բյուջեն կրճատվել է 1%-ով:
Ընդ որում՝ ամսագրերում գովազդի ծախսերը անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել են 4.9%-ով, թերթերում՝ 3.7%-ով, իսկ համացանցում՝ 6.2%-ով:
Միակ ոլորտը, որտեղ գովազդային ծախսերը շարունակում են աճել, հեռուստատեսությունն է. այս ոլորտում գովազդի բյուջեն աճել է 3.1%-ով:
Հիշեցնենք, որ 2009 թ. վերջին քառորդում ԱՄՆ գովազդային բյուջեն կրճատվեց 2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 9%-ով:
Հաղորդվում է, որ 2011 թ. գովազդի տարեկան բյուջեն ավելացել է միայն 0.8%.-ով: Ակնկալվում է, որ 2012 թ. գովազդի ծախսերը կարող են ավելանալ՝ կապված նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հետ:











































