2011 թվականին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան չի սահմանափակվի միայն Հայաստանում ավանդական դարձած «ՀՀ վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային մրցաշարի անցկացումով: Այս մասին ԱՐՄԵՆՊՐԵՍ –ին տված հարցազրույցում ասել է ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գագիկ Բեգլարյանը. ֆեդերացիան պատրաստվում է հայտ ներկայացնել Հանդբոլի միջազգային ֆեդերացիային` Հայաստանում «Չելենջ» կարգի միջազգային մրցաշար կազմակերպելու համար:
Ըստ Գ. Բեգլարյանի` 2011 թվականին նույնպես Հայաստանի հանդբոլիստները կմասնակցեն տարբեր հասակային խմբերի միջազգային առաջնություններին և մրցումներին: ՀՀ հանդբոլի ֆեդերացիան ակտիվորեն համագործակցում է Ֆրանսիայի հանդբոլի հայ ներկայացուցիչների հետ: