Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Զինվորի ծնողները պահանջում են` պատժել ապացույցները կեղծած դատախազին

Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում 2007-ի օգոստոսի 30-ին «էլեկտրահարված» (պաշտոնական վարկածով) ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի ծնողներն ի սկզբանե չէին հավատում նման հանգամանքներում իրենց որդու մահանալուն:

Փաստը հերքվեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ. ապացույցների անբավարար լինելու հիմքով ազատ արձակվեցին սույն քրգործով անփութության մեջ մեղադրվող կապի հանգույցի պատասխանատու, կապիտան Ռուստամ Ասատրյանը և կրտսեր սերժանտ Կարեն Թովմասյանը: Մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանից պահանջել էր Ռուստամ Ասատրյանին դատապարտել 3, 5 տարվա ազատազրկման, իսկ Կարեն Թովմասյանին` 3 տարվա ազատազրկման: Մինչդեռ զոհված զինծառայողի հարազատները մինչ օրս էլ համոզված են, որ այդ տղաները մեղավոր չեն, և որ իրենց որդուն սպանել են, իսկ Սևանի կայազորի ավագ դատախազ Գնել Մանուկյանը ի սկզբանե կեղծել է հանցագործության բացահայտման համար էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցները` Տիգրանի պատառոտված հագուստների (ինչը բռնությունների արդյունքում կարող էր լինել, ոչ թե էլեկտրահարման) փոխարեն փորձաքննության է ուղարկել չպատառոտվածները, խնդրո առարկա` «էլեկտրահարման» պատճառ «հանդիսացած» մետաղալարի փոխարեն քրգործում այլ մետաղալար է հայտնվել, քրգործի նյութերով փոխված է նաև հանցագործության վայրը, և ամբողջ 6-հատորանոց գործը սարքվել է չեղած դեպքի վայրի վրա: Եվ քանի որ դատական երեք ատյանները նույնպես հերքեցին նախաքննական մարմնի վարկածը, Տիգրանի ծնողները` Սուրեն Օհանջանյանը, Գոհար Սարգսյանը և դատարանում նրանց շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը անցյալ տարվա դեկտեմբերին Գնել Մանուկյանի կողմից կատարված հանցագործության և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդում ներկայացրեցին Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, պաշտպանության նախարարին և երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին: Բայց որքան էլ տարօրինակ է` առաջին երկու ատյաններից հանցագործության մասին հայտարարությունները պտտվելով ի վերջո ուղարկվեցին ՊՆ հատուկ կարևորագույն գործերով քննչական վարչություն` քննարկելու: Այնտեղից էլ ՀԿԳ քննիչ Լևոն Պետրոսյանը հունվարի 10-ի գրությամբ զինվորի ծնողներին պատասխան է ուղարկել այն մասին, որ նրանց կողմից մատնանշած ` Տիգրանի մահվան իրական հանգամանքները խեղաթյուրելու, նախաքննությունը միտումնավոր և միակ կանխորոշված` էլեկտրահարման վարկածով քննություն տանելու և այլ օրինախախտումներ թույլ տալու հիմքերով Գնել Մանուկյանին պատասխանատվության ենթարկելու պահանջն անհիմն է:
Հիշեցնենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 10-ին Առողջապահության նախարարությունը նաև հանձնաժողով էր ստեղծել, որը պետք է զբաղվեր Տիգրանի մահվան հանգամանքներն ուսումնասիրելով և պարզաբանելով, թե իրականում ինչից է մահացել Տիգրան Օհանջանյանը, քանի որ կա երկու հակասական եզրակացություն: Դրանցից մեկով` Տիգրանը ժամը 23: 00-ի սահմաններում դուրս էր եկել զինվորական մասից, կպել է զորամասի կապի հանգույցի մոտ տեղակայված ալեհավաքը պահող ձգալարին և էլեկտրահարվել, իսկ մյուսով` նման բան չի հաստատվում: Իհարկե, այդ հանձնաժողովի մի քանի ամսվա գործունեությունն էլ մինչ օրս դեռ ոչինչ չի բացահայտել: Այդուհանդերձ, որդեկորույս ծնողները համոզված են, որ իրենց տղային ծեծել են, գուցե նաև խեղդել, իսկ հետո վզի վերքն ավելացրել, որպեսզի վերացնեն սպանության հետքերը և դարձնեն դժբախտ պատահար: «Տղայիս, ինչպես իր ընկերներն են պատմում, ժամը 20-ի մոտերքը կանչել են առանձնազրույցի: Քանի որ 110 կգ քաշով սպորտսմենին մի քանի զինծառայող ծեծել չէին կարող, դրսից մարդ է կանչված եղել: Սա արդեն խմբակային սպանություն է, որն էլ փորձում են քննիչներն ու դատախազությունը թաքցնել», – պնդում են Տիգրանի ծնողները, քանի որ իրենց մի քանի անգամ ահաբեկել ու սպառնացել են անծանոթ մարդիկ` ասելով, որ կվերացնեն ողջ ընտանիքը, եթե շարունակեն «խորանալ տղայի սպանության մեջ»:
Գործը ներկայում գտնվում է զինվորական դատախազության վարույթում, ընթանում է լրացուցիչ նախաքննություն: Իսկ թե ինչքան դեռ «կֆռռացնեն» մինչև նոր հանցագործներ գտնեն` դեռ հայտնի չէ: Մի բան պարզ է. եթե դատարանը հերքում է Գնել Մանուկյանի սարքած գործը, ուրեմն նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի` իր հովանավորյալների հետ միասին:

Էլմիրա Մարտիրոսյան
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում