Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը սկսել է Բաթումում գտնվող Վրաստանի Ծովային ակադեմիայում պետական միջոցների յուրացման և այլ չարաշահումների հետաքննումը:
Ակադեմիայի ռեկտոր Նիկոլոզ Ցիկլաուրին հրաժարականի դիմում է տվել, որն ընդունվել է: Ձերբակալվել է բուհի իրավաբանը: Մի շարք պատասխանատու պաշտոնյաներ կանչվել են հարցաքննության: Դեռևս հայտնի չէ, թե որչափ յուրացված գումարի մասին է խոսքը:
Նշվում է, որ 1929 թվականին Բաթումում ստեղծվել է Ծովագնացության տեխնիկում, որի հիման վրա էլ ձևավորվել է ակադեմիան:











































