«Առաջին լրատվականի» տեղեկություններով, երեկ «Սարդարապատ» շարժումը քննարկում է կազմակերպել, որին մասնակցել է նաև Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Քննարկմանը մասնակցել են նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները, և այն բանից հետո, երբ Տիգրան Կարապետյանին ասել են, որ քննարկմանը ներկա են նաև Մարտի 1-ի զոհերի հարազատները, նա ակնհայտորեն խուսափել է նրանց հետ շփումից և հեռացել քննարկումից: