Լեհաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին եւ Կարլ Բիլդտը Քեթրին Էշտոնին ու ԵՄ ընդարձակման եւ հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին հասցեագրված նամակում գրել են, թե Եվրամիությունը պատրաստ չէ առաջիկա տասը տարում իր կազմում ընդգրկել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի անդամ հետխորհրդային երկրներին։ Այս մասին հայտնում է EUobserver-ը: Նամակում նշված է, որ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային և Բելառուսին պետք է համագործակցության ընդարձակման հեռանկարներ առաջարկել։ Այս երկրներն առաջիկա տասը տարում չեն կարող ԵՄ անդամ դառնալ այն պատճառով, որ դեռ պետք է իրենց օրենսդրությունները համապատասխանեցնեն եվրոպական չափորոշիչներին։