Ֆրանսիայում լույս տեսնող Նոր Յառաջ օրաթերթին ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանը ասել է, թե չի հավատում, թե Սարկոզին քաղաքական ասպարեզը կլքի, եթե պարտվի նախագահական ընտրություններում: ԱՅդ մասին անցյալ շաբաթավերջին հայտարարել էր ինքը՝ Նիկոլա Սարկոզին` լրագրողի հարցմանն ի պատասխան:
Ըստ Հանրապետութեան նախագահի նախկին բարեկամ Դեվեջյանի՝ Սարկոզին պարտության դեպքում մի քանի ամիս կհեռանա քաղաքականությունից, ապա կմասնակցի Փարիզի քաղաքապետի ընտրություններին, կդառնա Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ և վերստին կլծվի 2017թ. նախագահական ընտրապայքարին: