Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Հայ թեկնածուները պահպանեցին իրենց տեղերը Աբխազիայի խորհրդարանում

Մարտի 10-ին Աբխազիայում կայացել է Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլը: 35 տեղերին հավակնում էին 148 թեկնածուներ: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.50%-ը: Ըստ նախնական արդյունքների՝ հայտնի են 13 հաղթողների անունները: Նորընտիր պատգամավորների թվում է նաև աբխազական ընդդիմության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 22 ընտրատարածքներում, որոնցից յոթը գտնվում է Սուխումում: Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանի հետ:

– Պարոն Կերսելյան, մարտի 10-ին Աբխազիայում տեղի ունեցավ խորհրդարանի ընտրությունների առաջին փուլը: Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ընթացքը:

– Ընտրություններն անցան բարձր ժողովրդավարական մակարդակով: Այս ընտրություններին դիտորդական առաքելություն էին իրականացնում տարբեր երկրների դիտորդներ, այդ թվում ԵՄ ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ: Բոլորը շատ բարձր գնահատեցին ընտրությունների անցկացման մակարդակը: Ընտրություններն անցկացվեցին 13 շրջաններում, առաջին փուլից հետո 13 թեկնածուներ դարձան խորհրդարանի պատգամավորներ: Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել 2 հայեր՝ Ռոբերտ Յայլայանը և Վաղարշակ Քյոսյանը: Երկրորդ փուլում Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը պայքարելու է լրագրող Լ. Գալուստյանի հետ: Երկու շաբաթից տեղի կունենա կրկնակի քվեարկություն:

– Ինչպե՞ս առաջացավ խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտությունը:

– Մի շարք ընտրատեղամասերում եղել են 6-ական, 7-ական թեկնածուներ, որոնք չէին կարող անհրաժեշտ ձայները հավաքել առաջին փուլի ընթացքում: Այդ պատճառով այն երկու մարդիկ, ովքեր հավաքել էին ամենաշատ ձայները, տեղափոխվել են երկրորդ փուլ և այդ փուլի ընթացքում ով ունենա ձայների մեծամասնությունը, նա էլ կանցնի խորհրդարան:

– Պարոն Կերսելյան, ինչպիսի՞ն էին հայ համայնքի ակնկալիքներն այս ընտրություններից և այդ սպասումներն արդարացա՞ն, թե՞ ոչ:

– Մենք ցանկանում էինք պահպանել խորհրդարանում մեր ունեցած երեք տեղերը  և այդ տեղերը պահպանում ենք, որովհետև այն ընտրատեղամասերում, որտեղ առաջադրված էին հայ թեկնածուները, ոչ ոք չէր խանգարում, հայերը պայքարում էին իրար դեմ: Դա էր պատճառը, որ մենք խորհրդարանում ունեցած մեր երեք տեղերը պահպանեցինք: Ինչ վերաբերում է ռուս թեկնածուներին, նրանք ոչ մի տեղ չպահպանեցին Աբխազիայի խորհրդարանում: Որովհետև հայերը միավորված են բնակվում, իսկ ռուսները սփռված են: Դա էր իրենց պարտության պատճառը:

– Խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլից ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Կարող եմ ասել, որ այս ընտրություններն օրինակ էին, թե ինչպես պետք է անցկացնել ընտրություններ: Ընտրությունների թափանցիկությունը, ժողովրդավարությունը բարձր էր: Դրանք անցան հանգիստ, անաղմուկ մթնոլորտում: Հուսով եմ, որ երկրորդ փուլը նույնպես այսպիսին կլինի: Մրցակցությունն ավելի փոքր կլինի, և ամեն բան օրենքի սահմաններում կանցնի: Երկրորդ փուլից հետո արդեն Աբխազիայի խորհրդարանի կազմը ձևավորված կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում