Ինչպես հայտնի է դառնում Wikileaks կայքում հրապարակված ամերիկյան դիվանագիտության հերթական գաղտնի փաստաթղթից, 2008 թ. վրաց-ռուսական պատերազմի ժամանակ ամերիկյան և լատվիական իշխանությունները ակտիվ քննարկումներ են իրականացրել:
Փաստաթղթից հայտնի է դառնում, որ լատվիական կողմն իր աջակցությունն է հայտնել վրաց-ռուսական պատերազմի առնչությամբ ՆԱՏՕ-ի ևԵՄ դիրքորոշմանը և կողմ է արտահայտվել Վրաստանին աջակցելու այդ կամակերպությունների ծրագրերին:
2008 թ. օգոստոսի 12-ին Լատվիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մարիս Ռիեկստինշը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ռիգան մտահոգություն ունի, որ Ռուսաստանը, պատճառաբանելով, թե պաշտպանում է հայրենակիցների շահերը, իր ագրեսիան կարող է ուղղել նաև Լատվիայի դեմ: Նա նաև կոչ է արել, որպեսզի ՆԱՏՕ-ն որքան հնարավոր է՝ շուտ ադամակցության բանակցություններ սկսի Ուկրաինայի հետ, քանի դեռ Ռուսաստանն այնտեղ էլ սադրանքներ չի իրականացրել: