Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Enterprise ավիակիրը երեկ դուրս է եկել Վիրջինիա նահանգի Նորֆոլկ բազայից և շարժվում է Միջերկրական ծովի ուղղությամբ: Ավելի ուշ ավիակիրն ուղեկցող ռազմանավերի հետ հայտնվելու է Պարսից ծոցում:
Ակնկալվում է, որ յոթամսյա արշավի մեծ մասը Enterprise ավիակիրն անցկացնելու է Մերձավոր Արևելքում՝ ԱՄՆ 5-րդ օպերատիվ նավատորմի կազմում, որի շտաբ-կայանը գտնվում է Բահրեյնում:
Enterprise-ին ուղեկցում են 3 հրթիռակիր էսկադրոնային ականակիրներ, 1 հրթիռակիր հածանավ և 1 ատոմային սուզանավ: Ավիակրի վրա ավելի քան 60 տարբեր տիպի ինքնաթիռներ ու ուղղաթիռներ կան՝ ներառյալ «Հորնետ» տիպի 48 կործանիչ-ռմբակոծիչներ:
Նշվում է, որ սա լինելու է արդեն 50 տարի շարքում գտնվող Enterprise-ի վերջին նավարկությունը, որը 1988 թվականին՝ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ ռմբային հարված է հասցրել Իրանին:











































