Իտալիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում «Ինտերը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով պարտության մատնեց «Ջենովա»-ին, Էտոոն դարձավ դուբլի հեղինակ: Լեոնարդոյի գլխավորությամբ միլանցիները 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին և դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Երեկ կայացած 1/8-րդ եզրափակիչի մյուս խաղում «Պալերմո»-ն առավելության հասավ «Կևո»-ի նկատմամբ: Հանդիպման միակ գնդակը 80-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից խփեց Ֆաբրիցիո Միկոլին: «Պալերմո»-ն քառորդ եզրափակիչում է: