VOAnews-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդնը հոկտեմբերի 25-29-ը կժամանի Մոսկվա` քննարկելու Եվրոպայի անվտանգության հարցերը ԵԱՀԿ-ի գագաթաժողովից առաջ: Հոկտեմբերի 25-29-ը Գորդնը կայցելի Ռուսաստան, Գերմանիա եւ Լեհաստան: Ռուսաստանում Գորդնը կանցկացնի երկու օր, կհանդիպի ՌԴ իշխանությունների հետ, որոնց հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների եւ Եվրոպայի անվտանգության հարցեր: Այդ բանակցությունները, փաստորեն, տեղի են ունենում երկու միջազգային գագաթաժողովների նախաշեմին` ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի եւ ԵԱՀԿ գագաթնաժողովի: Ֆիլիպ Գորդնը կհանդիպի նաեւ ռուս հասարակական սեկտորի` գիտնականների եւ իրավապահների հետ: