«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան AS պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե որ թիմի հետ ինքը կցանկանար հանդիպել Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչում.
«Ցանկանում ենք հաղթել այդ մրցաշարում և պետք է պատրաստ լինենք ցանկացած մրցակցի հետ հանդիպմանը: Որոշ հզոր թիմեր արդեն դուրս են մնացել պայքարից, օրինակ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն ներկայիս թիմերը նույնպես կարող են հաղթել: Չէի ցանկանա նորից հանդիպել «Միլան»-ի հետ»:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 16-ին:







































