Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Բրազիլիայում սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 267-ի: Ուժեղ անձրևները, ապա դրանց հետևած հեղեղները ավերել են Ռիո դե Ժանեյրո նահանգի միանգամից մի քանի քաղաք: Հիմնական հարվածն իր վրա է ընդունել Նովա Ֆրիբուրդ քաղաքը: Այնտեղ մի գիշերվա մեջ ամսական նորմայի չափով տեղումներ են գրանցվել: Ավերվել են ոչ միայն արվարձանների խարխուլ բնակավայրերը, այլև հայտնի զբոսաշրջային ավաններ:
Ճանապարհներն ամբողջովին ավերվել են, ինչը դժվարացրել է, իսկ որոշ վայրերում՝ ընդհանրապես անհնարին է դարձրել փրկարարական աշխատանքների իրականացումը:
Օդերևութաբանների կանխատեսումները մտահոգիչ են. հեղեղումները կշարունակվեն: