Ինչպես հաղորդում է Новости-Армения գործակալությունը, Օմսկի դատարանը ազատազրկման տարբեր ժամկետների է դատապարտել երեք հանցագործի, որոնք մեղադրվում էին առավել խոշոր չափերի հասնող թմրանյութեր գնելու, պահելու և վաճառելու մեջ:
Հայտնի է , որ դատապարտվածների մեջ է Հայաստանի քաղաքացի 31-ամյա Արման Ոսկանյանը: Մյուս երկուսը Ղրղզստանի քաղաքացիներ են:
РИА Новости-ի հաղորդմամբ, հունվար ամսին երկու ղրղզներ փորձել են վաճառել 300 գր հերոին, իսկ գնորդն է եղել Արման Ոսկանյանը:
Ոսկանյանը դատապարտվել է 6 տարվա և 8 ամսվա ազատազրկման` խստացված ռեժիմի գաղութում: