1854թ. այս օրը Շուշիում ծնվեց բժշկական գիտությունների դոկտոր (1889թ.), համաճարակագետ Մարգար Առուստամովը (Առուստամյան):
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիան, մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին:
Ակտիվ մասնակցություն է ունեցել 19-րդ դարավերջին Աստրախանում խոլերայի համաճարակի վերացման աշխատանքներին:
Մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է:
Մահացել է 1904թ., թաղվել է Շուշիում: