ԱՄՆ պաշտոնատար անձինք այսօր զգուշացրել են, որ աֆղան 16 քաղաքացիների սպանությունից հետո հնարավոր է, որ աֆղան բնակչությունը սկսի բռնաճնշումներ իրականացնել: Հիշեցնենք, որ սպանվածներից շատերը կանայք և երեխաներ էին: Սպանությունները ավելի են մեծացրել Աֆղանստանի և ԱՄՆ-ի միջև եղած լարվածությունը:
Reuters-ը տեղեկացնում է, որ Վաշինգտոնը փորձել է կրակոցների մեջ մեղադրել միայն մեկ զինվորի` ասելով, թե նա չի գործել իր հրամանատարների հրամանով, սակայն սպանությունները, ամենայն հավանականությամբ, դարձյալ հակաարևմտյան տրամադրությունների պատճառ կդառնան:
Աֆղան քաղաքացիների սպանությունը տեղի է ունենում միայն երեք շաբաթ անց այն բանից, երբ ամերիկյան ռազմաբազայում իսլամական սուրբ գրքերն էին այրվել, որը բազմաթիվ ցույցերի ու բռնությունների պատճառ էր դարձել:
Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունը ինտերնետային իր կայքւոմ տեղադրված հայտարարության մեջ նշել է՝ իրենք Աֆղանստանում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում են, որ ողբերգական սպանություններից հետո, հնարավոր է, երկրում հակաամերիկյան տրամադրություններ առաջանան և հատկապես արևելյան ու արևմտյան շրջաններում սկսվեն ցույցեր:











































