Ինչպես տեղեկացնում է Амурская правда թերթը, Բլագովեշենսկ քաղաքում հայտնաբերվել է թանի արտադրություն, որն իր որակով կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը: Ինչպես հայտնել են տեղի իրավապահները, արտադրության հայտնաբերումից հետո այդ ընկերության ողջ արտադրանքը հետ է կանչվել առևտրի կետերից:
Տեղի ոստիկանության տնտեսական հանցագործությունների վարչության պետ Անատոլի Շարենկոյի խոսքերով, այդ ընկերության ղեկավարների մեջ կան Ուզբեկստանի, Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ: Թանը լցրել են հակասանիտարական պայմաններում, իսկ արտադրությանը ներգրավված են եղել մարդիկ, որոնք բժշկական թույլտվություն չեն ունեցել:
Եթե գործարարների մեղքն ապացուցվի, ապա նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում: