Քըրք Քրքորյանի կինը, ավելի ճիշտ` նախկին կինը` Լիզա Քըրքորյանն ամուսնուն դատի է տվել` երեխայի ալիմենտին գումարելու եւս $10 մլն` ի հավելումն այժմյան ամսական $ 50.000-ի: Զույգերի բաժանման դատավարությունն ամենասկանդալայինն է եղել եւ ավարտվել է մեծ գումարի վճարմամբ: Սակայն Քրքորյանի կինն էլի է պահանջում: Վերջին համաձայնությամբ, Քըրքն այժմ ամսական պետք է վճարի երկու անգամ ավելի ալիմենտներ` $50.000-ից այդ գումարը հասցնելով $100.000-ի:
Եվ կարծես սա վերջը չէ: Նրա կինն անընդհատ պահանջում է ավելին: Վերջերս նա վաճառքի է հանել 10.000 քառակուսի ֆուտ ունեցող Բրիջհեմփթոն տարածքը, որը պատկանել է Լիզային: Այն արժեցել է $12,7 մլն, սակայն վերջերս վաճառվել է ընդամենը $ 5 մլն-ով: Սրանից ելնելով` Right Celebrity, որ Լիզան կրկին կպահանջի գումար: