Բենզինը վտանգավոր է առողջությանը, սակայն ամերիկացի աղջիկը չի կարողանում այն չխմել:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ ամերիկացի Շենոն անունով աղջիկը իր հետաքրքիր կախվածության մասին պատմել է TLC’S հեռուստաալիքի My Strange Addiction հեռուստածրագրի ժամանակ:
Նա ասել է, որ օրական մինչև 12 թեյի գդալ բենզին է խմում: Աղջկա խոսքով՝ այն մի քիչ այրում է իր կոկորդը, բայց այնուամենայնիվ օգնում է լավ զգալ:
Երբ Շենոնի մայրն առաջին անգամ իմացել է դստեր տարօրինակ սովորության մասին, դժվարացել է հավատալ:
Նյու Յորքի առողջապահության նահանգային դեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ բենզին խմելը կարող է առաջացնել այրվածքներ, փսխոց, իսկ մեծ չափաբաժնի դեպքում անգամ մահվան պատճառ դառնալ:











































