Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ասել է. «Գազայի դեմ հարձակումները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի»:
AFP-ն հաղորդում է, որ Նեթանյահուն կառավարության անդամների ամենշաբաթյա հանդիպման ընթացքում ասել է, որ կշարունակեն գործել այնքան, որքան կպահանջվի:
Նա այս մեկնաբանություններն արել է այն բանից հետո, երբ այսօր առավոտյան Իսրայելի ռազմական ինքնաթիռները 4 օդային հարձակում էին գործել Գազայի դեմ` երեք օրվա ընթացքում հարձակումների հետևանքով սպանվածների թիվը հասցնելով 18-ի:
Իսրայելի և Գազայի միջև բռնությունները սկսվել էին ուրբաթ օրը, երբ Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել էր Գազայի պաշտոնյան:











































