Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Մեր սիրտը լեռներում է, Հասմիկինը` թատրոնում

Տարեվերջին բոլոր նախարարները, գերատեսչությունների ղեկավարները շտապեցին ամփոփելու տարին` հնարավորինս լավ և բեղմնավոր ներկայացնելով իրենց կատարած աշխատանքի արդյունքները:

Այս ամենից անմասն չմնաց նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով որպես մշակույթում կարևոր ձեռքբերում շտապեց նշել «Աիդա» օպերան: Նախարարը չհապաղեց նաև նշել, որ ամենակարևոր ձեռքբերումը, սակայն, Երևանը 2012-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու աննախադեպ փաստն է: Անդրադառնալով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին` նա տեղեկացրեց, որ շուտով թատրոնը կունենա գլխավոր ռեժիսոր: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս թատրոնին կհատկացվի շուրջ 170 միլիոն դրամ: Այդ մասին մեզ հետ զրույցում փաստեց ՀՀ մշակույթի նախարարության թատրոնի մասնագետ Վարդան Գրիգորյանը: Այս լուրն այնքան էլ զամանալի չէ, քանի որ, ինչպես գիտենք, Հասմիկ Պողոսյանը մեծ սեր ունի թատրոնի, երաժշտության և գրքի տպագրության հանդեպ և արվեստի այն ճյուղերին է «լավ աչքով» նայում, որոնց նկատմամբ առանձնակի «սիմպատիա» ունի: Իսկ քանի որ առանձնակի հակակրանք ունի ակտուալ արվեստի նկատմամբ, ուստի նախարարությունը չնչին գումար է հատկացնում արվեստի այդ ճյուղին` մոտավորապես 17 միլիոն, որից տասը տրամադրվում է Վենետիկի բիենալեին:
Թատերագետ Արա Նեդոլյանը, անդրադառնալով թատրոնին` նախարարության կողմից հատկացվող գումարներին, որոնց արդյունքը այդպես էլ տեսանելի չէ, ասել է, որ հատկացման հետ մեկտեղ գալիս է նաև իշխանական պատվերը, ճաշակները, գաղափարական մոտեցումները, այսինքն՝ արվեստագետը սեփական գաղափարական ու գեղագիտական մոտեցումները ներկայացնելու փոխարեն, փաստորեն, կատարում է վարձու օտարացված աշխատանք, պրոլետարանում է: «Հերիք չի դա՝ իշխանությունը նաև անմիջականորեն դնում է իրեն հավատարիմ լինելու պահանջը, ինչի արդյունքում արվեստագետը կորցնում է նաև իր քաղաքացիական անկախությունը, քաղաքացիական բնույթը, ինչը կործանարար է ցանկացած արվեստի, բայց հատկապես թատրոնի համար, քանի որ վերջինս ունի հասարակական արժեքները հարցականի տակ դնելու, վերանայելու բնույթ, թատրոնը ընդդիմադիր է իր բնույթով, և երբ որ իրենից խլվում է այդ հնարավորությունը՝ այլևս անհնարին է դառնում»,- ասում է թատերագետը:
Նրա խոսքերով, թատրոնները, քանի որ թատրոնը կոլեկտիվ արվեստ է, նյութատար են, առավելագույնս կախված են պետական կենտրոնացված պատվերի համակարգից և գտնվում են առավել հսկողության տակ, քանի որ ունեն հասարակական կյանքը խնդրականացնելու առավելագույն ներուժ ուրիշ արվեստաձևերի համեմատ: Բացի այդ, պետաջակցություն տրամադրելու որևէ թափանցիկ, բաց ու պատասխանատու մեխանիզմ գոյություն չունի, ամեն ինչ կախված է չինովնիկի քմահաճույքից: Իսկ հարցին` արդյո՞ք որևէ ներկայացում այդպես էլ վերջին տարում չի տպավորվել, թատերագետը հատկապես առանձնացնում է անցած գարնան մի քանի ներկայացումներ: Օրինակ` Սերժ Մելիք-Հովսեփյանի «Մորաքույրը և ես» բարձր մելոդրամայի շատ դասական գործ է, կենդանի կյանքը պահպանվում էր (Մազմանյանի «Գոյ» թատրոնում), բայց՝ սխալների բեռը այնտեղ նույնպես մեծ է, լավն էին Վահան Բադակյանի «Փոքր թատրոնի» ամառային բացօթյա էտյուդները:
Թատերագետն անդրադարձել է նաև Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր ունենալու փաստին` նշելով, որ թատրոնը մեկական ռեժիսորական գործերի տեղ է, ամեն մի ռեժիսոր կամ թատերախումբ պետք է ինքը ստեղծի իր ներկայացումը` առանց որևէ «գեղարվեստական ղեկավարի», և թատրոնի աշխատողները չպետք է դրույքով աշխատող լինեն որևէ թատրոնում, «աշխատանքի գնան», այլ պետք է ֆինանսավորվեն ըստ թատերական նախագծերի, միգուցե՝ ամեն անգամ նոր կազմում ու նոր բեմի վրա, և այդ ֆինանսավորումը պետք է կատարի ոչ թե անմիջապես կառավարությունը, այլ՝ մշակութային հիմնադրամները, որտեղ որ ապահովված է հասարակական, ինչպես նաև մասնագիտական ներկայացուցչություն:
Այդ դեպքում նախարարություն այլևս պետք չէ՞` հարցին պատասխանում է, որ կառավարությունը պետք է սահմանափակվի համապատասխան թվով գործող բեմեր ապահովելով, այսինքն՝ շենքերի պահպանումը ապահովի, իսկ ներկայացումները նախագծային կարգով պետք է ֆինանսավորի արտակառավարական օրգանը՝ հիմնադրամը, այո, պետք է միայն մշակութային ժառանգության պահպանման կառույց, ինչպես նաև՝ ուժեղ խորհրդարանական հանձնաժողով, մի գուցե նաև՝ կառավարության կողմից վարձած փորձագետ-իրավաբանների խումբ` օրինական համապատասխան դաշտ ստեղծելու համար, և բազմաթիվ հասարակական կառույցներ, որոնք իրենց վրա կվերցնեն մշակութային աշխուժացման, բազմազանեցման, հասարակական պատվեր ձևավորելու հարցը: Ըստ նրա` կառավարության կազմում պետք է լինի մշակութային ենթակառուցվածքների (նույն թատերական շենքերի) ապահովման վարչություն, հիմնականում այդ կառույցները պետք է գործեն տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում… հսկողությունը պետք է իրականացնի կենտրոնական որևէ մարմին, բայց որի աշխատողները պետք է զբաղվեն զուտ շենք-տարածքներով, և իրենց չերևակայեն մեծ արվեստաբան:
Մշակույթի նախարարության թատրոնի մասնագետ Վարդան Գրիգորյանը թատրոնին այսքան գումար հատկացնելը նախ շատ չի համարում, բայց համեմատ մյուս ճյուղերի, պայմանավորում է նրանով,որ թատրոնը մի քիչ խնամակալության կարիք շատ է զգում: Բացի այդ, Վարդան Գրիգորյանի խոսքերով, արվեստի մյուս ճյուղերը կարող են ինքնաֆինանսավորմամբ զբաղվել, բայց «չէ՞ որ ազգային երկու խոշոր թատրոններ ունենք»: Սակայն թատրոնի մասնագետը չի կարծում, որ Սունդուկյանի թատրոնը խոցելի վիճակում է, ասում է, որ խաղացանկի առումով էլ կարգին վիճակում է, տարբերություն նկատում է նախորդ տարվա համեմատ: Սակայն շտապեցինք հիշեցնել Արմեն Մազմանյանի բեմադրությունը` «Յոթ ուղերձ նահանգապետին» ` ըստ Տոնինո Գուերայի «Մեղրը» պոեմի, սակայն Վարդան Գրիգորյանը նշեց, որ իր ասած ներկայացումներից բոլորը չէ, որ բարձր որակ ունեն, բայց հնարավոր չէ կանխատեսել, որ բոլորը լավը լինեին, և կոչ է անում չընտրել միանգամից քարկոծման եղանակը:
Հիշեցնենք, որ 2010-ի մարտի 12-ին նույն թատրոնում բեմադրվեց «Յոթ ուղերձ նահանգապետին» ներկայացումը` ըստ Տոնինո Գուերայի «Մեղրը» պոեմի, որին ի դեպ, անգամ վարչապետը մինչև վերջ չկարողացավ «դիմադրել» և ներկայացումից 15 րոպե անց լքեց դահլիճը: Իհարկե, նրա օրինակին հետևեցին նաև շատ թատերասերներ:
Վարդան Գրիգորյանը շատ կարևոր ձեռքբերում համարեց մարզերում թատերական կյանքի ակտիվացումը, մասնավորապես Վանաձորում 2010-ին «Լիր արքան» բեմադրությունը:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում