Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հարձակում «Հանրապետության» վրա

Հունվարի 10-ի երեկոյան «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ են մուտք գործել անհայտ անձինք և տակնուվրա արել կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ նման միջադեպ տեղի էր ունեցվել նաև 2010թ. դեկտեմբերի 13-ին, և երկու դեպքում էլ ձեռագիրը նույնն է: Նկատենք, որ կուսակցության գրասենյակ ապօրինի մուտք գործելու առիթով հարուցվել է քրեական գործ` ՔՕ 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` գողություն, նաև նշվում է, որ այստեղ որևէ քաղաքական կամ այլ դրդապատճառ չկա: Սակայն փաստն այն է, որ մարդիկ, ովքեր ներկայումս ոստիկանության կողմից մեղադրվում են գողության համար, ամենևին էլ գողություն չեն կատարել, այլ փորփրել են Զեյնալյանի փաստաթղթերը և անգամ դարակում եղած գումարը չեն վերցրել: Ավելին, մատնահետքերի բացակայության հանգամանքը ևս խոսում է այն մասին, որ այստեղ խոսք անգամ չի կարող լինել խուլիգանական հարձակման մասին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նկատեց, որ հարձակման վերջին երկու դեպքերի կատարման ձեռագրերը նույնն են, ինչն էլ վկայում է, որ թե՜ հրահանգողները, թե՜ կատարողները նույն մարդիկ են, իսկ մատնահետքեր չթողնելը վկայում է, որ գործել են պրոֆեսիոնալներ. «Անհնար է, որ խուլիգանական հարձակումները հետք չթողնեն: Նյութական վնաս` որպես այդպիսին, ևս չի հասցվել, սա ուղղակի զգուշացում է»:
Հարուցված քրեական գործով իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն անցնում է որպես տուժող կողմի ներկայացուցիչ: Նա նշեց, որ վերջին երկու դեպքերից բացի, այլ միջադեպեր ևս եղել են, որոնց մի մասի վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել, սակայն որոշների մասին անգամ հաղորդում չի տարածվել: Զեյնալյանը հիշեցրեց, որ դեռևս 2008թ. նախագահական ընտրություններից հետո իր և կնոջ հեռախոսով սպառնալիքներ են եղել, ինչի կապակցությամբ քրգործ է հարուցվել, որը սակայն չի բացահայտվել: Այնուհետև Զեյնալյանի բնակարանից գողացել են նրա նոութբուքը, որի մեջ բավականին ինֆորմացիա է եղել: Էրեբունու ոստիկանությունը Զեյնալյանի հեռախոսահամարի վերաբերյալ ինֆորմացիա է հավաքել, որի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, սակայն այն ներկայացված է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ վերջին երկու դեպքերի առնչությամբ Զեյնալյանն ասաց. «Դեկտեմբերի 13-ի դեպքից մոտ մեկ շաբաթ առաջ կուսակցության գրասենյակի մուտքի գորգի վրա սատկած առնետ է հայտնաբերվել, դրանից առաջ Սարյան փողոցում գտնվող գրասենյակի մուտքի դռան առջև եղել է սատկած կատու: Դրանց մասին մենք հաղորդում չենք տարածել, սակայն դրանք պատահականություններ չեն, և իմ համոզմամբ` որոշակի մեսիջներ են»:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների կարծիքով, այդ «մեսիջներն» ուղղված են հենց Արտակ Զեյնալյանին և այդ առնչությամբ հայտարարություն են տարածել: Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Արտակ Զեյնալյանը շատ լուրջ գործունեություն է ծավալել մարտի 1-ի գործերով և լուրջ փաստեր ունի. «Դատախազությունը ամեն ինչ անում է, որ չբացահայտվեն մարտի 1-ի սպանությունները: Զեյնալյանը շատ լուրջ գործունեություն է ծավալել նաև Վահան Խալաֆյանի գործով, և նրա պաշտպանական ճառում ամբողջովին ջարդվում է դատախազության վարկածը: Իմ կարծիքով, իշխանությունները փորձում են խոչընդոտել Արտակի գործունեությունը և տարբեր ձևերով տարբեր քայլեր են ձեռնարկում, որպեսզի Զեյնալյանի աշխատանքը դժվարանա, ինչու ոչ` նաև ուզում են վախեցնել նրան»: Դանիելյանը նկատեց, որ եթե այսօր կուսակցության գրասենյակն է հարվածի տակ դրված, վաղը հարվածի տակ կարող է լինել հենց ինքը Զեյնալյանը:
Իսկ ահա «Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ, Զեյնալյանն այն մարդը չէ, ում նման գործողություններով կարելի է վախեցնել: Նա ևս վերոնշյալ դեպքերը գնահատեց որպես հարձակում Զեյնալյանի իրավապաշտպան գործունեության նկատմամբ. «Այդ հարձակումները ես նույնպես գնահատում եմ որպես պետության ինչ-ինչ ծառայությունների կողմից իրականացված քայլ և համոզված եմ, որ չի էլ պարզվի, քանզի իշխանության կողմից իրականացված ոչ մի ոտնձգություն չի պարզվում»:
Իշխանյանը հիմարություն որակեց գրասենյակ մուտք գործելու և «ապօրինի խուզարկություն» իրականացնելու հրահանգ տվող անձանց քայլերը, քանզի Զեյնալյանի գործունեությունը բավականին բաց է, թափանցիկ, և որևէ գաղտնիք չկա նրա գործողությունների մեջ. «Եթե Հայաստանի իշխանությունները մի փոքր բանականություն ունենային, նրանք կհասկանային, որ Զեյնալյանի գործունեությունը օգտակար է Հայաստանի Հանրապետության համար, քանզի նա իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի իրավական պետություն դառնալուն»: Վերոհիշյալ դեպքի և Վահան Խալաֆյանի գործի հետ առնչության վերաբերյալ Իշխանյանը նշեց, որ այդ գործը բաց է բոլորի համար, Զեյնալյանի կարծիքը ևս բոլորի համար հրապարակային է եղել. «Եթե փորփրեցին Զեյնալյանի դարակները, ինչ-որ բան գտան և ոչնչացրեցին, դրանով վերացա՞ն այն բոլոր կասկածները և փաստերը, որոնք Արտակ Զեյնալյանը պետք է ներկայացնի տարբեր ատյաններին»:
Արտակ Զեյնալյանը, սակայն, չցանկացավ որևէ անձի հետ կապել այս հարձակումները և ասաց. «Իմ գործընկերներն իրավունք ունեն որպես կողքից դիտող օբյեկտիվ անձ գնահատականներ տալու, սակայն ես ոչինչ չեմ կարող ասել և որևէ մեկին չեմ կասկածում»:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում