Sunday, 21 07 2024
Բայդենը հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից
Բաքուն Միրզոյանին հրավիրել է COP29. ըստ երևույթին՝ մտադիր է ինչ-որ փաստաթուղթ նախաստորագրել
Մեր իրական պարտնյորը Իրանն է մնալու. ԱՄՆ-ում ամենայն հավանականությամբ իշխանությունը կփոխվի
21:45
Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա
21:30
Նեթանյահուն կհանդիպի Բայդենի հետ
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
Հիքմեթ Հաջիեւի նոու-հաուն. «ծուղակ», թե՞ «հնարավորություն»
Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել
Վերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերը
20:15
Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
19:30
Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
19:15
Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը
Հաջիև. «Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում անցկացվելիք COP29-ի համաժողովին»
«Պետք է պատրաստ լինեք դիմագրավելու ապագայի բոլոր մարտահրավերները». Հայրապետյան
18:15
Թրամփն ունի ուժ և քաջություն՝ փրկելու Ուկրաինան․ Բորիս Ջոնսոն
Մերժել Ալիեւի «ականների պահանջվածությունը». որտե՞ղ է կոդավորվում իրական Հայաստանը
Փրկարարներն ապամոնտաժել են ապակու վնասված հատվածը
Մեր տարածաշրջանը դառնում է խիստ միայնակ. այլևս չկա արտաքին ուժ՝ ունակ ուղղորդելու այն
«Ալավերդին ու նրա շրջակայքը հայ ժողովրդի պատմության քարակերտ մատյանն են»
Քաղաքական իմպոտենցիա է դրսևորում իշխանությունը. մեզ խաբել են
Պետք է հետեւել Ալիեւի օրինակին
Դեսպանը մասնակցել է Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի 50-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին
16:30
Ուկրաինայի բնակչությունը 2100թ. կարող է հասնել 15 մլն-ի
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Բելգիայի միջև վստահելի գործընկերությունը. ԱԳՆ
16:00
Հրապարակվել է Երկրի կորած մայրցամաքի առաջին քարտեզը
Արաբկիրում անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
15:30
ՌԴ ԶՈւ-ն հայտարարել է Ռոզովկա և Պեշանոյե գյուղերը վերահսկողության տակ վերցնելու մասին

Գողության վերջին փորձ

Մինչ հասարակությունը փորձում է կարեկցել եթերից զրկված Տիգրան Կարապետիչին և նրա երկրպագուներին, իշխանական կուլիսներում գրվում է Տիգրան Կարապետիչի ճակատագրի հետագա սերիաների սցենարը: Այստեղ արդեն, ի տարբերություն ԱԼՄ-ի, Տիգրան Կարապետիչը միակ գլխավոր դերակատարը չի լինելու: Այստեղ նրան է միանալու Գագիկ Բեգլարյանը` Չոռնի Գագոն, Երևանի նախկին քաղաքապետը: Իսկ նրանց միացնելու է «երևանցի» հասկացությունը, որը տարիներ շարունակ ուներ զուտ բարոյահոգեբանական կիրառում տարատեսակ պալատական մտավորականության կատարմամբ, սակայն ընտրություններին ընդառաջ ձեռք է բերում արդեն քաղաքական նշանակություն: «Երևանցիներ» հասկացությունը վերածվելու է կուսակցության, որի հիմնադիրները լինելու են «ղարաբաղյան կլանից» քցված երևանցիներ Տիգրան Կարապետիչն ու Գագիկ Բեգլարյանը: Ու նրանք «քցվել» են հենց այդ նպատակով, որ երևանցիներն էլ ընտրությունների ժամանակ «քցվեն» նրանց ձայն տալու: Չէ՞ որ Հայաստանում, հատկապես Երևանում, սիրում են զոհերին, կարեկցում և համակրում են նրանց: Առավել ևս կսիրեն ու կկարեկցեն երևանցի զոհերին` պահելով նրանց թասիբը: Ահա այդ հաշվարկով էլ` թասիբ խաղարկելով էլ իշխանությունը փորձելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում օգտագործել իր իսկ ձեռքով «ապտակած» կենտրոնի Գագիկ Բեգլարյանին և կենտրոնամետ Տիգրան Կարապետյանին, ով վերջերս «անարդարության դեմ պայքարի» համար հրավիրած իր հանրահավաքի ժամանակ էլ հայտարարում էր, թե անարդար է, որ երևանցիները չունեն իրենց կուսակցությունը: Կարապետիչը անարդարության դեմ պայքարելու է հենց այդպես` երևանցիների կուսակցություն ստեղծելով: Դե եթե նկատի առնենք, որ նրա կողքին է լինելու արդարության համար պայքարի անվեհեր մարտիկ Գագիկ Բեգլարյանը` Չոռնի Գագոն, պարզ է դառնում, թե ընտրություններից առաջ ինչ հզոր «դասակ» է ձևավորվում իշխանական գնդում: Ընդ որում` հավանական է դիտվում, որ ինչ-որ ժամանակ անց նրանց է միանալու մեկ այլ երևանցի` Թոխմախի Մհերը, որին էլ հավանաբար ինչ-որ «իքս» պահից իշխանությունը «զոհ» կսարքի: Այսինքն` «երևանցի» հասկացությունն իշխանությունը կզոհի սեփական վերարտադրության ազնիվ գործին` բնականաբար դրա դիմաց վարձատրելով երևանցիներ Կարապետիչին, Չոռնի Գագոյին, Թոխմախի Մհերին: Թե ինչ տեսքով կլինի այդ վարձատրությունը` դժվար է ասել: Դա կարող է լինել խորհրդարանական մանդատի կամ որևէ բիզնեսի, կամ պարզապես եղած բիզնեսները պահպանելու մեծահոգության տեսքով: Դա արդեն կորոշի իշխանությունը, որը «երևանցիներ» սերիալի ռեժիսոր-բեմադրիչն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում