1960-ական թվականներին կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ հալուցինածին LSD դեղամիջոցի մեկ հաբը կարող է օգնել հարբեցողներին հրաժարվել ալկոհոլից: Այս մասին գրում է bbc.co.uk-ը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Հոգեդեղագործություն» ամսագրում: Հետազոտության հեղինակները համադրել են կատարած 6 փորձերի արդյունքները՝ դրանցում ներգրավելով 500 հիվանդների:
Ըստ ստացված արդյունքների՝ LSD-ն՝ այն ընդունելուց հետո մի քանի ամիսների ընթացքում նպաստավոր ազդեցություն է գործում ալկոհոլը չարաշահողների վրա:
Փորձագետների կարծիքով՝ դրանից առավել արդյունավետ միջոց չկա:
LSD-ն Բրիտանիայում երբևէ հայտնաբերված ամենահալուցինածին դեղամիջոցն է:










































