Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ–ն տեղեկացնում է, որ Հայաստանի բնապահպան ակտիվիստների խումբը, որը առավել հայտնի է «թռչկանցիներ» անվամբ, այսօր գյումրեցի մի խումբ բնապահպան երիտասարդների հետ Գյումրիում իրականացրել են «Խոշոր աղբահանման ակցիա Գյումրիում» խորագիրը կրող միջոցառում:
Նրանք հավաքել են Գյումրիի կենտրոնական փողոցներում և մայթերում թափված աղբը, և որպես բողոքի նշան այն բանի դեմ, որ քաղաքի փողոցներում չկան աղբամաններ, երթով ուղևորվել են քաղաքապետարան և պարկերով հավաքած աղբը տեղադրել քաղաքապետարանի գլխավոր մուտքի դիմաց:










































