Իտալիայի Ա Սերիայի 2011/12թթ. մրցաշրջանի 27-րդ տուրի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտության մատնեց «Կիևո»-ին: Խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ արգենտինացի կենտրոնական պաշտպան Վալտեր Սամուելը բացեց հաշիվը, իսկ 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ մեկ այլ արգենտինացի` Դիեգո Միլիտոն:
«Ինտեր»-ը 27 խաղերից հետո վաստակել է 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը` 4-5-րդ տեղերը բաժանող «Ուդինեզե»-ին ու «Նապոլի»-ին զիջելով 6 միավորով: «Կիևո»-ն 9-10-րդ տեղերը կիսում է «Պալերմո»-ի հետ: Այսպիսով`
«Կիևո» – «Ինտեր»` 0:2
0:1 (87′), Սամուել 0:2 Միլիտո (90′)
CHIEVO 0-2 INTER Milan Goal highlights 09.03.2012 by vik2003










































