Իտալիայի ընթացիկ առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Նապոլի»-ն սեփական հարկի տակ «Սան Պաոլո» մարզադաշտում 6:3 հաշվով պարտության մատնեց «Կալյարի»-ին: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Խոակին Լարիվին:
Այս հաղթանակից հետո Վալտեր Մացցարիի սաներն իրենց վաստակած միավորների թիվը հասցրին 46-ի և 4-5-րդ հորիզոնականները կիսում են «Ուդինեզե»-ի հետ, որը «Նապոլի»-ից 1 խաղ պակաս է անցկացրել: «Կալյարի»-ն 31 միավորով 15-րդ տեղում է: Այսպիսով`
«Նապոլի» – «Կալյարի»` 6:3
1:0 Համշիկ (10′), 2:0 Կաննավարո (19′), 3:0 Աստորի (30′, ինքնագոլ), 3:1 Լարիվի (37′), 4:1 Լավեցցի (56′, 11մ), 5:1 Գարգանո (70′), 5:2 Լարիվի (77′), 6:2 Մաջո(84′), 6:3 Լարիվի (90+1′)
NAPOLI 6-3 CAGLIARI Goal highlights 09.03.2012 by vik2003










































