ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ Չինաստանը 2 մլն դոլարի մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա: Այսպիսի հայտարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Հանը:
Դիվանագետը նշել է, որ նման որոշում ընդունվել է «Սիրիայի մի շարք շրջաններում հումանիտար իրավիճակը բարելավելու, ինչպես նաև չինացի ժողովրդի բարեկամական զգացումները սիրիացի ժողովրդին փոխանցելու նպատակով»: Օգնությունը Սիրիա կտեղափոխվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանը պաշտպանում է ՄԱԿ-ի համակարգող ջանքերը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Ընդ որում՝ նա նշել է, որ մարդասիրական օգնությունը պետք է փոխանցվի առանց երկրի ինքնիշխանությունը ոտնահարելու:









































