Facebook սոցիալական ցանցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն ակնկալող մի խումբ մարդկանց կամ մարդու կողմից բացվել է «Քոչարյան, վերադարձի′ր» պրոֆիլը:
Պրոֆիլը ունի 55 ընկեր: Տեղեկությունների մի մասը հասու չէ այն մարդկանց, ովքեր ընկերության առաջարկ չեն արել «Քոչարյան, վերադարձի′ր» պրոֆիլի օգտատիրոջը:
Առաջին հայացքից, սակայն, ակնհայտ է, որ պրոֆիլը լի է Ռոբերտ Քոչարյանի մասին լուսանկարներով, տեսանյութերով, նրա քաղաքական վերադարձն ակնկալող հայտարարություններով ու կոչերով, որոնց թվում են «Հասարակությունը սպասում է…», «Պարոն Քոչարյան մենք Ձեզ սպասում ենք» և այլն:
Օգտատերերից մեկն էլ գրում է, թե Ռ. Քոչարյանը «ազգի վերջին հույսն է» ու պետք է արձագանքի, քանի դեռ «ժողովուրդը պահանջում է»:









































