Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանին կբացվի միասնական հսկիչ-անցագրային կետ. այսօր Բաքվում, «Հարավային Կովկասում համակարգված սահմանային հսկողության» ծրագրի շնորհանդեսին հայտարարել է ադբեջանական ծրագրի մենեջեր` Մազահիր Էֆենդիեւը: Այս ծրագրի իրականացումը տեղի է ունենում ԵՄ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ: «Ծրագրի նպատակներից են է` ազգային կառույցների միջեւ համագործակցության բարձրացումը սահմանների կառավարման ոլորոտւմ, երկկողմանի եւ տարածաշրջանային համագործակցությունը հարեւան պետությունների հետ` բացառությամբ Հայաստանի»-, նշում է Trend- ը: Ծրագրի իրականացումն արժե 6.3 միլիոն եվրո, այն նախատեսվում է իրականացնել մինչեւ 2012 թվականը: