Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Մշակույթի նախարարը և Բեգլարյանի տիկինը

Նախարարի մասին չէի խոսի, եթե չլիներ սրանց գործելակերպի խիստ նմանությունը:
Պլասիդո Դոմինգոյի համերգից մի երկու օր առաջ տեղի ունեցավ «կարոտի» շատ հուզիչ և գեղեցիկ համերգը: Դահլիճի առաջին շարքում հանրաճանաչ դերասան Ժերար Դեպարդյեի ձախ և աջ կողքին նստած էին մեր Ազգային ժողովի նախագահն ու համերգի գլխավոր կազմակերպիչը Մոսկվայից: Ուշացումով ներս մտավ մեր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Աբրահամյանի կողքի ազատ աթոռին նստելու փոխարեն` քայլերն ուղղեց դեպի համերգի կազմակերպիչը: Որոշ ժամանակ անշարժ կանգնեց նրա առաջ. թե ինչ էր խոսում, չիմացանք, մի բան պարզ էր, որ ցանկանում էր նրան տեղից հանել. «Ես նախարար եմ, ինքս եմ արժանի Դեպարդյեի կողքին նստելու»: Բարերարը մի փոքր շփոթվեց և խիստ վիրավորված տեղը զիջեց նախարարին… Բայց պատահեց այն, ինչ պետք է պատահեր: Դեպարդյեն շրջվեց դեպի Հասմիկը և ինչ-որ բան շշնջաց: Նախարարը իրեն կորցրեց, ձեռքերով և ոտքերով շարժումներ էր անում, օգնության հայացքով դիմում էր Աբրահամյանին, դե նա էլ Հասմիկի նման հայերենից բացի ուրիշ լեզու չգիտեր: Ի վերջո նախարարը փախավ իր «նվաճած» տեղից և գնաց նստեց Աբրահամյանի կողքի դատարկ աթոռին: Նույնիսկ թարգմանչուհու հայտնվելուց հետո էլ (նա Հասմիկի տեղը նստեց) նախարարը այլևս չհամարձակվեց «խոսել» Դեպարդյեի հետ: Նրա վատ պահվածքը չվրիպեց հարյուրավոր հանդիսատեսների և հազարավոր հեռուստադիտողների աչքերից: Այնպես որ, դարերի խորքից եկած աթոռակռիվը միայն պաշտոնի համար չէ, այլ նաև համերգի նստատեղի:
Գալով չընտրված քաղաքապետին (ականջդ կանչի Վիկտոր Դալլաքյան. երկար տարիներ Ազգային ժողովի ամբիոնից դիմելով Քոչարյանին` ընդգծում էր «չընտրված նախագահ» բառակապակցությունը), հաշվի առնելով, որ այս օրերին այնքան շատ են գրել ու խոսել, չեմ ուզում կրկնվել, բայց չեմ կարող երկու խոսք չասել:

ԱԶԱՏԵԼ` ՀԱՄԱՁԱՅՆ ԻՐ ԴԻՄՈՒՄԻ…

Լավ է «Հարսնաքարում» բանկետ չեն կազմակերպել, Գալուստ Սահակյանին էլ թամադա դրել: Իսկ ինչո՞ւ դատի չտալ: Չէ՞ որ այս պետության օրենքը ասում է, որ պետական աշխատողին վիրավորելու համար դատվում են 5-7 տարով: Թե՞ Արամ Կանդայանը և նրա ղեկավար Սերժ Սարգսյանը պետական աշխատողներ չեն, իսկ նախագահի նստավայրը, որտեղից տարել են Արամին և ծեծել, այս պետության տարածքը չէ՞:
Այո, մի ծիծաղեք, մենք չենք կարող մոռանալ դարի ամենամեծ ողբերգությունը, հարյուրից ավելի անմեղ մարդկանց «դատավարությունները», երբ ընկել էին ոստիկանատները, ոստիկան էին ման գալիս, որ գա դատարանում վկայություն տա, թե իր ուսին կամ գլխարկին հարվածել են: Բարեբախտաբար, ոչ բոլոր ոստիկանները գնացին այդ սադրանքին, իսկ ավելի «համարձակները» և «նվիրվածները» վկայություն էին տալիս մի քանի տարբեր դատական նիստերին` չճանաչելով անգամ մեղադրյալներին:

Վերջում էլ խոսքս ցանկանում եմ ուղղել Սերժ Սարգսյանին:

Գիտեմ, հասկանում եմ, որ Ձեզ համար էլ դժվար է, բայց ցավոք պետք է նշեմ, որ միայն Գագիկ Բեգլարյանը չէ, Գագիկ Բեգլարյաններ շատ կան Ձեր շրջապատում: Հերթը պետք է հասցնել նրանց: Դրանք այն պատգամավորներն են, որոնք հայհոյանքներով և բռունցքներով են խոսում լրագրողների հետ, երեք մատ են ցույց տալիս հավաքված ժողովրդին: Դրանք այն նախարարներն են, որոնք պետության փողերն են մսխում, որոնք իրենց ենթակա հիմնարկների փողերով յոթանասուն հազար դոլարանոց տանկի չափսի մեքենա են գնում, բայց երեք հազար դրամ վերցնող կաշառակերին մատնացույց են անում, դրանք այն հղփացած քաղաքապետերն ու որոշ մարզպետներն են:
Նորից եմ խնդրում, մի’ք բավարարվի միայն Բեգլարյանով: Սկսել եք` շարունակե՛ք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում