«Հանուն նորացված Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Մինդիա Գուլուան չորեքշաբթի՝ մարտի 7-ին, հանդիպել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ, որն ուղարկվել է Novosti Gruzia գործակալությանը:
Պուտինի հետ հանդիպման ժամանակ Գուլուան, որը նաև «Հանուն Վրաստանի» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահն է, ՌԴ նախագահին ասել է՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև առկա խնդիրները Վրաստանի գործող իշխանությունների քաղաքականության արդյունք են:
«Եթե իշխանություններն այլ կերպ վարվեին աբխազների և օսերի դեպքում, այսօր այլ պատկեր կլիներ: Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի վրաց ժողովրդի հետ, և ներկայիս իրավիճակից ելքն անպայման կգտնվի»,- ասել է Պուտինը:










































