ԱՄՆ-ի աշխատանքային զբաղվածության մասին նոր զեկույցը, որը ցույց է տալիս, որ գործազրկությունն ԱՄՆ-ում չի աճել, մեծացնում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի վերընտրվելու հավանականությունը:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Վաշինգտոնում Rothenberg քաղաքական զեկույցների խմբագիրն ասել է, որ այս զեկույցը հաստատապես կարևոր էր նախագահի համար:
Նա ավելացրել է, որ այն, որ աշխատատեղերն ավելացել են, իսկ գործազրկության տոկոսը չի ավելացել, նշանակում է, որ տնտեսությունը ճիշտ ուղով է գնում. «Դա մարդկանց կստիպի ավելի լավատես լինել, որը միշտ լավ է գործող նախագահի համար»:
Հիշեցնենք, որ, ըստ ուրբաթ օրը հրապարակված զեկույցի, փետրվարին ԱՄՆ-ում 227.000 նոր աշխատատեղ է ստեղծվել: Այդ մասին Վաշինգտոնում հայտնել է Աշխատանքի վարչությունը:










































