Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Նորից կկապի՞ արդյոք իր աչքերը հայկական Ֆեմիդան

Երեկ` հունվարի 11-ին, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի` Վեդիում նշանակած դատական նիստը, որտեղ պետք է հարցաքննվեր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, այդպես էլ չկայացավ: Դատավորը ժամը 11.00-ին նշանակված նիստին ներկայացել էր 30 րոպե ուշացումով և, առանց բացատրությունների ու դատական նիստը բացելու, պարզապես հետաձգել էր այն` պատճառաբանելով, որ Վեդիի դատարանի միակ դահլիճում քաղաքացիական գործ պետք է լսվի: Համենայնդեպս, խոր կասկածներ կան, որ բանակային հանցագործությունների բացահայտման գործում դատական համակարգի և պաշտպանության նախարարության քողարկված համագործակցություն, այնուամենայնիվ, կա:
Երևում է, դատարանը նապաստակի տարին հենց նապաստակի վախվորածությամբ էլ սկսել է: Թե ինչն է նման կասկածների տեղիք տվել` փորձենք հիմնավորել Գրիշա Խաչատուրովի նախկինում ղեկավարած Արարատի զորամասում տեղի ունեցած մի հանցագործությամբ և դրան հետևած իրադարձություններով:
Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ, բարձրագույն կրթությամբ Նարեկ Այվազյանը 2009 թ. հուլիսի 31-ին եղել է Երասխավանի զորամասի «Նաիրի» հենակետի ավագ: Ժամկետային զինծառայողները ցանկացել են գողանալ Նարեկի հսկողությանը հանձնված 100 լիտր դիզվառելիքը, սակայն նա թույլ չի տվել: Զինվորները Նարեկին հենակետի գետնատնակում այնքան են ծեծել, որ նա մարմնական վնասվածքներ է ստացել և ուշագնաց եղել: Նրան այդպես թողել են անօգնական վիճակում` առանց բուժօգնության, վերցրել դիզվառելիքն ու վաճառել հովիվ Ֆելիքս Հովհաննիսյանին, ում հետ նախապես պայմանավորված են եղել: Նարեկի մայրը` Աիդա Այվազյանը, «Ժամանակին» պատմեց այդ դեպքի մանրամասները: Ըստ նրա՝ Նարեկը դեպքի օրը հենակետից իջել է Ծուխ կոչվող վայր` աշխատավարձ ստանալու և նորից վերադառնալու: Այդ ժամանակ հարևանությամբ գտնվող թիվ 21 հենակետից Նարեկին է զանգել Տիգրան անունով մի զինվոր և խնդրել իրենց մոտ բարձրացնել իր բարեկամի բերած ձուկը, ուտելիքները ու գուցե նաև խմիչք: Նարեկը հրաժարվել է` պատճառաբանելով, որ ինքը ծառայության մեջ է, ուստի աշխատավարձը ստացել ու բարձրացել է իր հենակետ: «…և երբ կանխազգացել ա (Նարեկը.- հեղ.), որ իր օգնական Անդրեյ Տրաշինը և «Մուշ-1» հենակետի ավագ, նախկինում կողոպուտի համար դատված Անդրանիկ Քյոսեյանը,- ո՞վ ա նրան նշանակել հենակետի ավագ, ի՞նչ հիմունքներով,- որոշել են գողանալ դիզվառելիքը: Նարեկն ուղղակի կանխազգացել ա ու որոշել ա` գնա թիվ 21 հենակետ, որտեղ նստում ա իրենց վաշտի հրամանատարը, քանի որ կապը չի եղել վաշտի հրամանատարի հետ, որպեսզի իրանից օգնություն խնդրի, կարողանա բացահայտել, թե ինչ են ուզում անել: Եվ շատ արագ ինքը հետ ա եկել… Հիմա իրանք զրպարտում են Նարեկին այդ մասին չզեկուցելու համար, զորամաս խմիչք բերելու համար»,- պատմում է Նարեկի մայրը: Նրա խոսքով` Նարեկ Այվազյանի գործով անցնող մյուս ամբաստանյալները՝ թիվ 21 հենակետում գտնվող զինվորները, նրանցից մեկի բարեկամի Ծուխ բերած ձուկն ու մնացած բաները կերել-խմել են, որից հետո էլ ծեծել են Նարեկին ու գողացել պետության գույքը: Զրուցակիցս միաժամանակ զարմանք հայտնեց, որ տվյալ զինվորի պատմածը (իր բարեկամի անարգել Ծուխ հասնելու մասին) դատարանում լսելով՝ դատավորն ու մեղադրողը չնայած զարմացան, բայց ոչ մի միջոց չձեռնարկեցին այդ զինվորին կամ նրա բարեկամին պատասխանատվության ենթարկելու: Ինչ վերաբերում է այդ մասին վաշտի հրամանատարին զեկուցելուն, ապա Աիդա Այվազյանի ներկայացմամբ` իր որդին գործել է զինվորական կանոնակարգի համաձայն, ինչը հավաստել է հենց վաշտի հրամանատարը. «Ավետյանը զորամասի հրամանատարի ցուցակով եղել է վաշտի հրամանատարը, բայց մինչև դիրքեր բարձրանալը,- հուլիսի 22-ին են իրենք դիրքեր բարձրացել,- հուլիսի 17-ին իրան (Ավետյանին) հրամանով իջեցրել են դասակի հրամանատար, որովհետև մի ժամկետային զինծառայող «սամավոլկա» էր գնացել: Հետո ինքը դատարանում եկավ և հայտարարեց, որ ինքը էդ ժամանակ ընդունում-հանձնում է կատարել հենակետում, որովհետև ինքն արդեն եղել է դասակի հրամանատար, և տեղափոխվել… Բայց Ավետյանը մինչ այդ հայտարարեց դատարանում, որ Նարեկը իրեն հայտնել ա, որ իրեն ծեծել են և դիզվառելիք են գողացել, բայց քանի որ ինքը հրամանով ազատված է եղել իր պաշտոնից, չէր կարող ոչ մի միջոց ձեռնարկել: Այսինքն՝ Գրիշա Խաչատուրովը, զորամասի հրամանատար լինելով հանդերձ, տեղյակ է եղել դեպքի մասին, կատարվածի մասին, Կարապետյան Արթուրը, շտաբի պետը, բոլորը իմացել են: Արթուր Կարապետյանը նա է, ով Նարեկին իջեցրել էր դիրքերից, գլուխը խփել պատին, նստեցրել Վարոսյանի մեքենան ու տարել Վեդիի ոստիկանատուն` փոխանակ բուժօգնություն ցույց տար…»,- նշեց Նարեկի մայրը` հիշեցնելով, որ մինչ այդ դեպքը նշյալ Արթուր Կարապետյանի հետ լարվածություն եղել է. սա այն զորամասն է, որի գումարտակի հրամանատար, «Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանը և նրա համախոհ, նույն զորամասի գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը կասկածվում են պայմանագրային զինծառայողներից գումարներ հավաքելու մեջ: Հենց վերջինս էլ Նարեկի գլուխը խփել է պատին, երբ նրանից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկից 500.000 դրամ վարկ վերցնելու մերժում է ստացել:
Հակառակ այս հանգամանքներին` ամբաստանյալներից Նարեկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 360 հոդվածի 2-րդ մասով (ստորադրյալի կողմից զինծառայողին վիրավորանք հասցնելը), ՀՀ քր.օր.-ի 365 հոդ. 1-ին մասով (մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, ինչը կարող էր վտանգ ստեղծել Հայաստանի համար), 375 հոդ. 1-ին մասով (իշխանական անգործությունը` շահադիտական նպատակով, ինչի հետևանքով էական` գույքային վնաս է պատճառվել), Նարեկին ծեծող Անդրեյ Տրաշինին և Անդրանիկ Քյոսեյանին` ՀՀ քր.օր.-ի 117 հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), 365 հոդվածի 1-ին մասով, իսկ Գագիկ Եղոյանին` միայն 365 հոդվածի 1-ին մասով: Ուշագրավ է նաև այն, որ ամբաստանյալներից միայն Նարեկն է արդեն մոտ մեկ տարի կալանավորված, և այն էլ՝ առանց դատարանի կալանքի որոշման, մնացյալն ազատության մեջ են` հենց Խաչատուրովի ակտիվ միջնորդությամբ և դատարանի անօրինական կամ առնվազն տարօրինակ որոշման արդյունքում: Այս դեպքից հետո առողջական խնդիրներ ունեցող և բուժման ամբողջական կուրսը դեռ չավարտած Նարեկի (գտնվել է զինվորական հոսպիտալում) նկատմամբ դատավոր Ա. Բեկթաշյանը հայտարարել է հետախուզում և ընտրված խափանման միջոցը` զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը փոխելով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը և, «հայտնաբերելուց» հետո չվերահաստատելով կալանքի սանկցիան, նրան տեղավորել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Խաչատուրովի ազդեցությունը դատարանի որոշումների վրա
Որ զորամասի խաչատուրովյան հրամանատարությունը տեղյակ է եղել տիրող հանցավոր բարքերին և ոչինչ չի ձեռնարկել այդ վիճակը շտկելու համար, կարելի է եզրակացնել հենց զինվորների նկատմամբ դրսևորված տարբերակված մոտեցմամբ. Հավանաբար, ովքեր իրենց են ծառայել և կատարել իրենց պահանջները` նրանց համար Գրիշա Խաչատուրովը նույնիսկ միջնորդագիր է ուղարկել դատարան` նրանց կալանքից փրկելու համար, իսկ Նարեկը, որը իր առողջությունը, կյանքը վտանգելով փորձել է կանխել պետությանը սպառնացող հնարավոր վտանգը և գույքի հափշտակությունը, մնացել է անօրինական ազատազրկման մեջ` երեք հոդվածի սպառնալիքով:
Այսպես, 2009-ի դեկտեմբերի 30-ին Գրիշա Խաչատուրովը` որպես վերոնշյալ զորամասի հրամանատար, իր թիվ 1213 գրությամբ խնդրել է դատավոր Արմեն Բեկթաշյանին` ամբաստանյալներ Գագիկ Եղոյանի և Անդրանիկ Քյոսեյանի ծառայության ժամկետները լրանալու կապակցությամբ, փոխել նրանց խափանման միջոցը և տրամադրել նրանց զինգրքույկները, քանի որ նրանք ենթակա են զորացրման: Ի դեպ, այս գրության վրա առկա են դատարանի և զորամասի կնիքները, Գ.Խաչատուրովի ստորագրությունը, և հետաքրքիր է, որ դատավորն այդ միջնորդությունը դեռ չստացած` այն բավարարելու որոշում է կայացրել դրանից մեկ օր առաջ` դեկտեմբերի 29-ին, հետո էլ, ըստ տիկին Աիդայի` իրեն մեղադրել փաստաթղթի ամսաթիվը կեղծելու մեջ: Աիդա Այվազյանը նշեց դատավորի` ի սկզբանե դրսևորած կողմանակալ վերաբերմունքը. «Արմեն Բեկթաշյանը իր հանցավոր գործողությունը բացահայտ ի ցույց ա դրել, քանի որ առաջին դատական նիստը եղել է 2009-ի դեկտեմբերի 28-ին, բայց ոչ ոք չէր եկել դատարան բացի Նարեկից ու ինձնից, զորամասից էլ ոչ ոք չէր եկել, իմ տղան միջնորդութուն է ներկայացրել, որպեսզի Բեկթաշյանը իրեն ներկայացնի քրեական գործի նյութերը, որպեսզի ինքը ծանոթանա, սակայն Բեկթաշյանը մինչև մարտի 25-ը 2010թվականի, չի էլ տվել իմ տղային գործի նյութերը, բայց դեկտեմբերի 29-ին ինքը հանցավոր համաձայնության գալով զինդատախազ Արմեն Հարությունյանի հետ, իր օգնական Կիմայի հետ` իր կաբինետում փոխել է զինծառայողներ Գագիկ Եղոյանի և Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոցը` ստորագրությունով չհեռանալու մասին և այդ զինվորներին նունիսկ թուղթը չի տվել, որ ստորագրեն, որ չեն հեռանալու քաղաքից և այդ մասին զինվորներն իմացել են 2010-ի մարտի 25-ին Վեդիի դատարանում` մեր ներկայությամբ»:
Նարեկի իրավունքները պաշտպանելու հարցում նույնիսկ նրա պաշտպան Արթուր Աթարբեկյանը չի օգնել, ով դատական նիստերից մեկի ընդմիջմանը, ըստ տիկին Աիդայի` հայտարարել է. «Բեկթաշյանն իմ ախպերն ա» և հիմա հրաժարվում է վճարված փողի մի մասը վերադարձնել: Ի դեպ, Այվազյանները շատ են տուժել անբարեխիղճ փաստաբանների մեղքով, բայց նշենք, որ ի տարբերություն իր իրավանախորդների` Նարեկի ներկայիս պաշտպան Էդվարդ Չինարյանը բարեխիղճ է կատարում իր աշխատանքը և երևի թե դա է պատճառը, որ նրա միջնորդությունը` զորամասի` այն ժամանակվա հրամանատար Գրիշա Խաչատուրովին, շտաբի պետ Սերգեյ Գևորգյանին և էլի մի քանի հոգու հարցաքննելու վերաբերյալ, այնքան էլ դուր չէր եկել դատավորին, և նա դատական նիստը միանգամից տեղափոխել էր Վեդի, որտեղ չկա դատական նիստը ձայնագրառելու հնարավորություն: Այսինքն, եթե նույնիսկ զորամասի պատասխանատուները ներկայանային և իրենց անգործությունը կամ հանցավոր գործունեությունը հավաստող ցուցմունքներ տային, շատ հանգիստ հնարավոր կլինի դրանք փոխել: Բայց նույնիսկ այդ դատական նիստը չի կայացել. դատավորն դատական նիստը չի բացել, որ ցուցմունք տալու չներկայացած վկաների նկատմամբ բերման ենթարկելու որոշում չկայացնի:
Հ.Գ. Ի դեպ, դատավոր Արմեն Բեկթաշյանը 1990-1992 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 6-ին պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», իսկ 2004 թվականի սեպտեմբերի 20-ին` «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: Եվ եթե նա իսկապես ազնիվ ազատամարտիկ է եղել, ապա միայն այս գործը բավական է, որ նրա պարագայում ազատամարտիկ բառը կորցնի իր իմաստը. այս երկրի համար իսկապես պայքարող անձը չի կարող զինվորի նկատմամբ անարդար լինել… Բայց, երևում է, դատավորի պաշտոնի մեջ արդեն սպանվել է և՛ ազնվությունը, և՛ արդարությունը:

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում