Ճապոնիան փաստաթուղթ է հրապարակել, որը վկայում է այն մասին, որ երկրի ղեկավարությունը ցունամիից արդեն մի քանի ժամ անց տեղյակ է եղել «Ֆուկուսիմա» ատոմային էլեկտրակայանում վթարի ռիսկի մասին: Սակայն, ըստ BBC–ի, այս տեղեկությունը ղեկավարությունը գաղտնի է պահել։
Ինչպես վկայում են ցունամիի օրը կայացած կառավարական նիստի արձանագրությունները, նախարարները տեղյակ են եղել, որ ԱԷԿ-ի սառեցման համակարգը խափանվել է, սակայն այդ մասին հայտնել են միայն մի քանի շաբաթ անց:









































