AS պարբերականին տված հարցազրույցում Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հայտարարել է, որ թիմի կազմում Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը կարող են մասնակցել ինչպես լոնդոնյան «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը, այնպես էլ «Վալենսիա»-ի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպմանը Դել Բոսկեն Տորրեսին չէր հրավիրել` պատճառաբանելով, որ վերջինս համապատասխան արդյունք չի ցուցադրում իր ակումբի կազմում: Իսկ Սոլդադոն այդ հանդիպման ժամանակ դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Թիմի կազմում Եվրոպայի առաջնությանը կարող են մասնակցել թե’ Տորրեսը, թե’ Սոլդադոն»,- հայտարարել է Դել Բոսկեն:










































